• English
  • Հայերեն
  • Romanian
Ռումինիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Սերգեյ Մինասյանը ելույթ է ունեցել Բուխարեստում անցկացված Սև ծովի տարածաշրջանի հարցերով բարձր մակարդակի կլոր սեղան֊քննարկմանը

22 նոյեմբերի, 2023
Նոյեմբերի 22֊ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը Բուխարեստում մասնակցել է Սև ծովի տարածաշրջանի հարցերով բարձր մակարդակի կլոր սեղան֊քննարկմանը, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից։
 
Իր ելույթում դեսպան Մինասյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19֊ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը հանգեցրել է լուրջ մարդասիրական ճգնաժամի, որի հաղթահարման գործում առանձնացվել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների, այդ թվում նաև Ռումինիայի` Հայաստանին տրամադրած մարդասիրական աջակցության դերը։ Դեսպան Մինասյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի` իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությունն, ինչը հնարավոր կլինի միայն միջազգային հաստատակամ ներգրավվածության և երաշխիքների տրամադրման պարագայում։ Միաժամանակ, շեշտվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործում հայկական կողմի վճռականությունն` այս համատեքստում կարևորելով Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներդրած ջանքերը։
 
Դեսպան Մինասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության 《Խաղաղության խաչմերուկ》ծրագրի դրույթները` հիմնված տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների վերաբացման և տարածաշրջանի երկրների ինքնիշխանության լիակատար պահպանման սկզբունքների վրա։ Կարևորվել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընդլայնման վերաբերյալ որոշման իրագործումը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին ԵՄ շարունակական աջակցության ապահովումը, ինչպես նաև ՀՀ֊ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացի առաջմղումը։
 
Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվիրակություններ ԵՄ հանձնաժողովից, ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունից, Հայաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Մոլդովայից և Ուկրաինայից։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Str. Intrarea Poiana nr. 27
Sector 1, 014136
Bucharest, Romania

Ռումինիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: